Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական մասը հաջողվեց փրկել, ինչը թույլ կտա վերանորոգել այն:
Ֆրանսիայի նախագահը խոստացավ, որ կվերակառուցի տաճարը, և այդ նպատակով կհայտարարվի համազգային դրամահավաք...
Հրդեհի դեմ պայքարեց շուրջ 500 հրշեջ, որոնց անդադար շնորհակալություն են գրում սոցցանցերի ֆրանսիացի օգտատերերը: Իսկ գիշերը մարդիկ հավաքվել էին հրդեհի վայրում, աղոթում էին ու երգում պետության հիմնն ու «Ավե Մարիան»։
Փարիզի քաղաքապետի խոսքերով՝ փրկվել են նաև տաճարի խորանն ու խորանի խաչը: Միլիոնավոր մարդիկ շունչները պահած հետևում էին դեպքերի զարգացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել