Չինաստանի և Մեծ Բրիտանիայի գիտնականները գտել են այն մթերքը, որը կարող է նվազեցնել կաթվածի հավանականությունը։ Նրանք եկել են եզրակացության, որ օրական մեկ ձուն կարող է օգտակար լինել։
Մասնագետները 4 տարվա ընթացքում հետևել են 30-ից 80 տարեկան ավելի քան 500 հազար առողջ մարդու։ Այս ամբողջ ժամանակահատվածում մասնակիցների մի մասն ամեն օր մեկ ձու է կերել։
Արդյունքում այդ մարդկանց մոտ կաթվածի հավանականությունը նվազել է 25%-ով։ Գիտնականները նշել են, որ ձուն կարող է կանխարգելել նաև ինֆարկտը։
Միևնույն ժամանակ Չիկագոյի հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդն օրական 3-4 ձու ուտելով կարող է գերազանցել խոլեստերինի թույլատրելի սահմանը։ Հետազոտության ժամանակ պարզվել է, որ մեկ ձվի մեջ 186 մգ խոլեստերին կա, համապատասխանաբար 3-4 ձվի մեջ կարող է լինել մինչև 750 մգ խոլեստերին։ Այս քանակության խոլեստերինի օգտագործումը ավելի քան 60%-ով գերազանցում է թույլատրելի սահմանը։