Վուդի Ալենը ժամանակակից աշխարհի ամենապահանջված ռեժիսորներից մեկն է։ Նա նաև դերասան-կատակերգու է, գրող, սցենարիստ, պրոդյուսեր և «Օսկար»-ի քառակի դափնեկիր։ Համարվում է, որ ֆիլմաշխարհում ինտելեկտուալ կատակերգության ստեղծողը հենց Ալենն է եղել։ Ներկայումս նա 83 տարեկան է և մինչև վերջերս տարեկան մեկ ֆիլմ էր թողարկում։ Ալենի բազմաթիվ հարցազրույցներից, գրած պատմություններից և սցենարներից կարելի է կազմել աֆորիզմների և մտքերի ծավալուն ժողովածու։
Իր մասին
- Ինձ ինտելեկտուալ են համարում, քանի որ ես ակնոցներ եմ կրում, և նկարիչ, քանի որ իմ ֆիլմերը եկամտաբեր չեն։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը սխալ են։
- Ես չեմ վախենում մահանալուց։ Ես ուղղակի չեմ ցանկանում ներկա լինել այդ պահին։
- Չեմ կարողանում երկար ժամանակ Վագներ լսել։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում գրավելու Լեհաստանը։
- Ես հավատում եմ ամենատես աչքին, որ վերևից հետևում է մեզ։ Ցավոք սրտի, դա կառավարությունն է։
Սիրո և հարաբերությունների մասին
- Մենք մտածում էինք ինչ անել՝ գնալ Բահամյան կղզինե՞ր, թե՞ բաժանվել։ Վերջիվերջո որոշեցինք, որ Բահամները հաճույք են մի քանի շաբաթվա համար, իսկ լավ բաժանումը՝ ամբողջ կյանքի։
- Իմ կինը չի ցանկանում հասունանալ։ Ես լոգանք եմ ընդունում, իսկ նա խորտակում է իմ նավերը։
- Սիրո և սեքսի մեջ մեծ տարբերություն կա. սեքսը վերացնում է անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է այն։
- Մենք վիճեցինք, և նա կրկին խոսեց երեխաների մասին։ Ես շատ մեծ դժվարությամբ համոզեցի նրան, որ երեխաները մեծ չեն ծնվում։
Կյանքի մասին
- Մարդիկ բաժանվում են լավերի և վատերի։ Լավերը լավ են քնում, փոխարենը վատերը քնից ազատ ժամերին կյանքից հաճույք են ստանում։
- Ես բարձր ձայն լսեցի։ Վերջացրի բլիթս, ըմպեցի սուրճս և միանգամից հասա օգնության։
- Ես հրաշալի երեկո եմ ունեցել։ Տպավորությունը, ինչպես Նյուրենբերգյան գործընթացում...
- Կարելի է ապրել հարյուր տարի, եթե հրաժարվել այն ամենից, հանուն ինչի արժե ապրել։
- Երջանիկ լինելու միակ միջոցը տառապանք սիրելն է։
- Լոս Անջելոսում աղբն այլևս չեն նետում․ այն վերափոխում են հեռուստաշոուի։
- Հավերժությունը ձանձրալի է։ Հատկապես վերջում։
- Ողբերգության և կատակերգության մեջ միակ տարբերությունն այն է, որ կատակերգության ժամանակ մարդիկ ողբերգությունը հաղթահարելու միջոցներ են գտնում։ Իհարկե, հումորը չի կարող բոլոր խնդիրների համար լուծում լինել, սակայն այն նման է կպչուն ժապավենի։ Սա ավելի լավ է, քան ամբողջ կյանքը կոտրված ապրելը։
- Եթե ցանկանում եք, որ Աստված ծիծաղի, պատմեք ձեր պլանների մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել