Armsport.am-ը  գրում է.

6 տարվա ընդմիջումից հետո ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ոսկե մեդալ նվաճեց. Բուխարեսում կայացած Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դարձավ 61 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Հարությունյանը:

Այսօր լրագրողների հետ զրույցում նորընծա չեմպիոնն ասաց, որ երբեք չի մոռանա եզրափակիչ գոտեմարտը.

«Եվրոպայի առաջնությունում ինձ համար ամենատպավորիչը հենց եզրափակիչ գոտեմարտն էր, որում պարտվում էի 0-8 հաշվով, բայց կարողացա հետ բերել ամեն ինչ:

Ամբողջ կյանքում կհիշեմ այդ գոտեմարտը: Միշտ կհիշեմ, որ կարողացա հետ բերել 0-8 հաշիվը, չընկճվեցի, հավաքվեցի և հաղթեցի: Պարտվելիս հիշում էի, թե մարզիչներիս հետ որքան եմ տանջվել: Չէի ցանկանում աշխատանքս ջուրը գցել, պետք է հաղթեի»,- ասաց 19-ամյա ըմբիշը և ավելացրեց, որ Հայաստանում իրեն հիանալի են դիմավորել.

«Շատ լավ դիմավորեցին: Արդեն զգում եմ, որ հաղթել եմ Եվրոպայի առաջնությունում: Բոլորը ճանաչում են ինձ, ինչ գործ ուզում եմ անել՝ առաջ են գցում (ժպտում է-խմբ.)»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել