Թուրինյան «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նկարահանվել է ներքնազգեստի հայտնի ապրանքանիշի գովազդում, իսկ հետո սպիտակ ներքնազգեստով լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում: Գրեթե մեկ օրում լուսանկարը 1.1 միլիոն լայք և ավելի քան 4 հազար մեկնաբանություն է հավաքել:

Ի դեպ, ապրանքանիշի գովազդին մասնակցել է նաև Ռոնալդուն. պաշտոնական խանութում պորտուգալացի ֆուտբոլիստի գովազդած ապրանքատեսակներ են ցուցադրված:

Իսկ օրերս Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է երգել իր Rolls Royce-ի ղեկին և այդ ամենը տեսաձայնագրել: Ջորջինան և նրա ավագ որդին՝ Կրիշտիանու կրտսերը, ձայնակցել են ֆուտբոլիստին:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էր տարածվել, որ Ջորջինան կրկին հղի է, սակայն նա արագ հերքել է դրանք. «Չորս օր անընդմեջ մակարոնեղեն եմ կերել»,- բացատրել է աղջիկը:

https://www.segodnya.ua/media/image/5cb/307/96a/5cb30796a45d3.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել