Տարբեր կրոններ պնդում են, որ մարդու հոգին վերամարմնավորվում է տարբեր մարմինների մեջ: Ոմանք ասում են, թե հոգին առաջանում է մարմնի ձևավորվելուց հետո, ոմանք էլ՝ դրանից առաջ: Սակայն քրիստոնեության տեսակետից, ինչպես նշում է Գրիգոր Նյուսացին, ինչպես ցորենի սերմի մեջ կա ցողունը, հասկը, պտուղը և այլն, ո՛չ հետո է, ո՛չ էլ առաջ, այդպես էլ հոգին է մարդու մեջ պտղավորման ժամանակ: Հոգու գոյությունը հնուց ի վեր ապացուցել են հետևյալ օրինակներով: Օգտագործողը և օգտագործվողը տարբեր են, ինչպես, օրինակ, կոշկակարն ու իր գործիքները նույնը չեն, նույնպես երաժիշտը և իր երաժշտական գործիքը նույնը չեն, նրանք պարզապես օգտվում են իրենց գործիքներից: Նույն կերպ մարդը քայլելու համար օգտվում է իր ոտքերից, բռնելու համար՝ ձեռքերից, տեսնելու համար՝ աչքերից: Եթե օգտագործողը և օգտագործվողը նույնը չեն, ուրեմն նաև մարդը իր մարմինը չէ, որովհետև մարդն օգտվում է իր մարմնից: Նույնպես առարկաները իրենք իրենց չեն շարժվում, այլ մեկ ուրիշի ազդեցությամբ: Այսպես և մարդը շարժվում է հոգու ուժով: ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…
Նյութի աղբյուր՝ http://news.nverblog.com/2013/05/blog-post_6892.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել