9 հոգուն բերման ենթարկելու հիմքը Վարչական իրավավախտումների 172.2-րդ հոդվածով նախատեսված արարքներն են։

Խնդրո առարկա հոդվածը.

ՀՈԴՎԱԾ 172.2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ


Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը և հասարակական այլ վայրերն օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

Հիմա հարցերս.

  • Խնդրում եմ հրապարակել նշված վայրերն օգտագործելու հետ կապված սահմանափակումներ սահմանող նորմատիվ իրավական ակտերի սպառիչ ցանկը։
  • Խնդրում եմ մատնանշել այն կոնկրետ սահմանափակումը և դա ամրագրող համապատասխան իրավական ակտը, որի խախտումն արձանագրել են պահակա-պարեկային ծառայողները։

ՀԳ. Հարցերս առավել քան լուրջ են։ Երկրորդ հետգրությունն՝ առավել քան հռետորական։

ՀՀԳ. Էն, որ ասում էիք իրավապաշտպան, դա ի՞նչ արժեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել