Ռուսաստանի պետական հեռուստատեսային հիմնադրամը հրապարակել է Ալլա Պուգաչովայի «Այսբերգ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որն «արգելվել» էր 1984 թվականին:

Ինչպես գրում է Life.ru-ն, տեսահոլովակում Պուգաչովան հանդիսականին ներկայանում է թանկարժեք մորթյա վերարկու հագած, և ինչ-որ մեկը, ում դեմքը երկար ժամանակ չի երևում, տանում է նրան սահնակով: Հոլովակի ընթացքում երգչուհին երևում է նաև սահնակին պառկած:

Այս տեսահոլովակն արգելվել էր լենինգրադյան հեռուստատեսությամբ կայացած պրեմիերայից հետո: Իշխանություններին այնքան էլ դուր չէր եկել երգչուհու դիրքը, որը նրանք գռեհիկ էին համարել, սակայն ավելի ուշ այն թույլատրվել էր:

Ռուսական էստրադայի Պրիմադոննայի ծննդյան նախօրյակին հրապարակվել է հոլովակի առավել որակյալ տարբերակը, որը մինչ այդ համացանցում կարելի էր գտնել ցածր որակով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել