Չգիտեմ՝ ով է էս խաղի ճարտարապետը, բայց ասեմ՝ պայծառ ուղեղ է։ Քեֆս բերում է։ Անկեղծ։
Հիմա նայում եմ բոլոր էն մարդկանց, որոնք Մանվելից հետո ղալմաղալ էին դրել, թե Երկրապահը սրիկա ու ժամկետնանց կառույց է, սպառված է, ու պետք է լուծարել։ Հատկապես ՔՊ-ամերձ շրջանակների էն դեմքերին, որոնք Մանվելի թեման պտտել էին Երկրապահի դեմ. հիմա նայում եմ, թե ինչպես են, փրփուրը բերանին, պաշտպանում ԵԿՄ-ն ու նրա ղեկավարին...
Նաև նայում եմ նրանց՝ էն դեմքերին, որոնք իրենց ճղում էին, թե պետք չէ Երկրապահը պայմանավորել անձով, չի կարելի անձի պատճառով փորձել վարկաբեկել կառույցը և այլն, ու հիմա Սասունի նշանակումից հետո, փրփուրը բերանին, կպել են Երկրապահը քլնգելու գործին, թե բա՝ ողբամ զքես ԵԿՄ, որ Սասունին ես ղեկավար ընտրել և այլն...
Ասեմ ձեզ՝ դուք նույն սանդի կտավն եք, մեկդ մյուսից ոչնչով չեք տարբերվում, դուք՝ երկու բևեռի նույն սորտը, թքած ունեք Երկրապահի վրա էլ, էդ գաղափարի վրա էլ։ Դուք ընդամենը աթոռակռիվ եք տալիս ու էժան տասովշիկ եք՝ անգաղափար, անարժեք, անսկզբունք... Սովորական դիշովի փալաս...
Իսկ Երկրապահը գաղափար է՝ ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ գաղափարը՝ անկախ նրանից, թե տարբեր ժամանակներում ովքեր ինչպես են փորձել այն վարկաբեկել, արժեզրկել, օգտագործել իրենց նեղ անձնական կամ քաղաքական շահի համար։ Մենք իրավունք չունենք արժեզրկելու ԵՐԿԻՐ ՊԱՀՈՂ «երկրապահ» եզրույթն ու գաղափարը... Դա պետք է լինի առողջ կառույց, բացառապես գաղափարահենք ու բարձր արժեքներով, ստրուկտուրալ առումով պատերազմական շրջանում պետք է լուծի ռազմական բնույթի խնդիրներ, իսկ պատերազմի պատրաստվելու շրջանում՝ ազատամարտիկների և նրանց ընտանիքների համար սոցիալական, կրթական, իսկ սերունդների համար՝ նախապատրաստական և նման բնույթի այլ խնդիրներ...
Ներկա իշխանության պայմաններում, որտեղ Երկրապահ քլնգողների պակաս չկար հատկապես կեղծ պացիֆիստական ու փաբից կառավարության շենք կամ ԱԺ ընկած որոշ կարկառուն տխմարների պարագայում, Երկրապահը փրկելու լավագույն լուծումը Սասունին նրա ղեկավար նշանակելն էր...
Դե թող էդ տուզիկները, ոնց որ մի քանի ամիս առաջ քլնգում էին Երկրապահը, հիմա հերթով ու շարքով սկսեն Երկրապահ գովել...
Ինչքան դիմակ պայթեց էս մի տարում ու դեռ ինչքան դիմակներ կպայթեն...
Արա, բայց ինչ ախմախ եք դուք... Գոնե պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան ախմախ եք։