ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչված Գյումրին այս օրերին չափազանց աղքատիկ վիճակում է։ Գյումրիում վերջերս սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները, որոնք համընկան պետ բյուջեից 300 մլն դրամ դոտացիաներ իջեցվեցիայի հետ, որոնք տրամադրվել էին բոլոր քաղաքներին ասֆալտապատման համար։ Ովքեր որ անտեղյակ էին, մի պահ մտածեցին, որ այս մեծածավալ ասֆալտապատումը կապված էր ԱՊՀ մշակութային մայրաքաղաք ճանաչվելու հետ։ Իսկ ի՞նչ է արել Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի համար, որպեսզի քաղաքը ներկայանա աշխարհին պատշաճ կերպարանքով։ Իհարկե ոչինչ։ Փոխարենը, երբ մանկական եվրատեսիլը Հայաստանում նշվեց, ձեռք էին առնված բոլոր հնարավոր միջոցները` միջոցառումը բարձր մակարդակի վրա անցկացնելու համար։ Իսկ ի՞նչ է հնագույն քաղաք Գյումրին, չի՞ կարող աշխարհին ներկայանալ որպես հնագույն մշակութային մայրաքաղաք։ Ոչ մի զարգացած և քաղաքակիրթ պետությունում չկա այսպիսի բացասական երևույթ, որ պետությունը ներկայացնում է մի քաղաք, այն էլ տվյալ պետության մշակույթը, բայց տվյալ քաղաքը ունի լուսավորության, անբարեկարգ փողոցների, աղբահանության, ներդրումների և մի շարք այլ խնդիրներ։ Պետությունը պետք է կենտրոնացներ բոլոր ուժերը և բավարար ֆինանսավորում ապահովեր Գյումրի քաղաքին, որպեսզի այն կարողանար նաև ներդրումների համար նպաստավոր դառնար, ինչպես նաև զարկ տրվեր տուրիզմի զարգացմանը։ Իսկ հիմա ի՞նչ ունենք մենք այսօր՝ մշակութային արժեքներ ներկայացնող հուշահամալիրներ, հուշարձաններ, որոնք գտնվում են անմխիթար վիճակում։ Մի խոսքով, ունենք անմխիթար մշակութային մայրաքաղաք։

Գյումրին այն քաղաքն է, որը ունի հազարամյակների պատմություն, և երբ Գյումրին քաղաք էր, Երևան չկար։ Երբ Գյումրին քաղաք էր, Հայաստանում չկար ոչ մի քաղաք, որ կարողանար ոտք մեկներ Գյումրու մշակույթի, ճարտարապետության, էթիկայի հետ, այնպես, ինչպես այսօր։ Գյումրին եղել է, կա ու կլինի ամբողջ աշխարհի հայության և ընդհանուր առմամբ արվեստը և արհեստը գնահատողների մշակութային մայրաքաղաք։ Մնում է` մեր պաշտոնյաները այնքան գիտակցություն և խոհեմություն ունենան, որ կարողանան գնահատել մշակույթը։ Կարողանան առավել բարձր դասել սեփական գրպանի պարունակության ավելացումից։

«Ծո ըլը ընձի աշե, ո՞ւր ա ընձի պես քաղաք։ Չկա։ Ծո ըլը ելի ու փողոցներըս նայե, մե հադմ մարդկանց երեսներին նայե, վայց ես իդոնց հոգուն մեռնիմ, ամեն մեկը մե հադմ ազնվություն ու շիտակություն են։ Ծո ըլը իմ քաղքիս դեմքերին աշե, Ֆռունզս, Ավոն, Շիրազը, Պոլոզը, Շերամը, էլ ո՞րը ըսեմ։ Հա հմի էլ խո բան չի եղել, էլի կանգուն է քաղաքս։ Ես ձեր հոգուն ղուրբան եղնիմ, դուք մեյնակ կռնացեք իմ պատիվս բարձր պահել, թե չէ մնացածի ինչ խելքի բանն է Գյումրի։ Հայ, հաաայ։ Լավ մնացեք ձեզի ղուրբան եղնիմ, լավ կեղնի, մեյնակ խղճը, շնորքը, թասիբը ու նամուսը չկորցնեք, որտև մյուսներից ըդորով կտարբերվիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել