Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, 
Այսօր՝ ապրիլի 15-ին՝ ժամը 15:00-ին, Բաղրամյան 1/27 հասցեում տեղի է ունենալու #SutNikol նախաձեռնության համակարգող խմբի մամլո ասուլիսը:

Ապրիլի 1-ին տեղի ունեցած #SutNikol ֆլեշմոբը ցույց տվեց, որ Հայաստանում ստի ու կեղծիքի միջոցով իշխանությունը զավթած քաղաքական ուժի նկատմամբ հանրային վերաբերմունքը համընկնում է #SutNikol նախաձեռնության ունեցած պատկերացումներին: Պայմանավորված ապրիլյան քառօրյա պատերազմի օրերով՝ մենք դադարեցրինք հասարակության շրջանում և ֆեյսբուքյան տիրույթում բավական բուռն արձագանք ստացած ակցիան: 

Այսօր վաղ առավոտից #SutNikol նախաձեռնությունը վերսկսել է իր գործողությունները ոչ միայն Երևանում, այլ նաև Սիսիանում, Վանաձորում, Մարալիկում, Գյումրիում, Էջմիածնում, Ախուրյանում և Ամասիայում: Ակցիային մասնակցել է 32 անձ, որոնցից 12-ի, այդ թվում՝ նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառվել է վարչական ձերբակալում:

Նախաձեռնությունն ունենալու է իր շարունակությունն ավելի բազմավեկտոր, մեծածավալ, կարևոր և հետաքրքիր փուլերով, որոնց մասին կհայտարարվի ասուլիսի ընթացքում: 

Հարգանքով՝ 
#SutNikol նախաձեռնության համակարգող խումբ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել