Մեր տեղեկություններով #SutNikol նախաձեռնության անդամներից 9 հոգի բերվել են ոստիկանության բաժիններ: Նրանց թվում են նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Ոստիկանության բաժիններ բերված նախաձեռնության անդամները հրաժարվել են բացատրություններ տալ:
Մեր տեղեկություններով բերվածներն արդեն ազատ են արձակվում:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ #SutNikol ակցիան իրականացվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքներում, մասնավորապես Սիսիանում, Մարալիկում, Գյումրիում և Վանաձորում: Մի փոքր ուշ կհրապարակենք այդ քաղաքներում անցկացված ակցիաների նկարները:
Նյութի աղբյուր՝ https://antifake.am/am/news/197
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել