Երկու օր է` շոկի մեջ եմ: Պարզվում է` որբ բառը միայն հայկական մենտալիտետում է պարունակում վիրավորական իմաստ: Գոնե իմ իմացած ազգությունների բառամթերքում որբը առաջացնում է խղճահարություն, կարեկցանք, բայց ոչ երբեք վիրավորանք: Կարծում եմ` սա հասարակության երկերեսանիության, կեղծ բարեպաշտության ցուցիչ է: Սա նշանակում է` հասարակության մի մասը հոգու խորքում իրեն որբերից բարձր է դասում: Շատ զզվելի է: Որբ լինելը ցանկությամբ չի: Ի վերջո բոլորս էլ մի օր որբանում ենք...
Ավելի լավ կլիներ, եթե որբ բառի փոխարեն հայհոյանք հնչեր:
Հ.Գ. Ռուսերենում կա сирота казанская արտահայտություն, որը նշանակում է որբ կամ աղքատ ձևացող...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել