Ամերիկյան Cisco ընկերությունը Մեծ Բրիտանիայի անասնապահական ֆերմերներից մեկում գործարկել է հինգերորդ սերնդի (5G) բջջային կապի թեստային ստենդը, հաղորդվում է Reuters-ը:

Cisco-ն Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսական մեքենաշինության ինովացիոն կենտրոնի հետ համատեղ փորձարկում է 5G հաղորդակցության տեխնոլոգիան:

Համատեղ ծրագրի շրջանակներում 50 նախիրների կովերին (յուրաքանչյուրում մոտավորապես 180 գլուխ) 5G տվիչներով հագեցած ականջային պիտակներ են ամրացվել: Ոչ մեծ սարքերը հնարավորություն են տալիս հետևել կովերի գտնվելու վայրին և տվյալներ ստանալ դրանց առողջության վերաբերյալ իրական ժամանակում: Բացի այդ, այդ սարքերն ապահովում են ավտոմատ կթի սարքերի առավել ճշգրիտ աշխատանքը:

Ծրագրի ղեկավար Դունկան Ֆորբսը պատմել է, որ ապագայում այս տեխնոլոգիան կօգտագործվի երկրի բոլոր ֆերմաներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել