1.Կիվի։ Այս միրգը մեծ քանակով մանրաթելեր է պարունակում, ինչի արդյունքում օգնում է լավացնել աղիների աշխատանքը։ Դրանում պարունակվող ֆերմենտը նպաստում է նաև նյութափոխանակության ընթացքին և իջեցնում գազերի առաջացման հավանականությունը։ Կարող եք ամեն օր քաղցած վիճակում կիվի օգտագործել։ Եթե չեք սիրում կիվիի համը, կարող եք այն համադրել նարնջի հյութի հետ։
2. Սալոր։ Չորացրած կամ թարմ սալորը մանրաթելեր է պարունակում։ Այն թույլ լուծողական ազդեցություն է ունենում, պաշտպանում է աղիներն ու խթանում հաստ աղու աշխատանքը։
3. Նարինջ։ Նարինջը ևս դասվում է այն մրգերի շարքին, որոնք օգնում են պայքարել փորկապության դեմ։ Այն մեծ քանակով վիտամին C է պարունակում։ Խորհուրդ է տրվում ամեն օր քաղցած վիճակում նարնջի թարմ քամած հյութ խմել։
4. Տանձ։ Տանձն արդյունավետ է աղիների հետ կապված խնդիրների լուծման համար։ Տանձը նաև պեկտին է պարունակում, որը նպաստում է աղիների աշխատանքին և օրգանիզմի մաքրմանը։
5. Թուզ։ Թուզն իդեալական միջոց է փորկապության դեմ պայքարում։ Դրա լուծողական հատկությունը հեշտացնում է ավելորդ նյութերի դուրսբերումը։ Այն հեշտությամբ է յուրացվում օրգանիզմի կողմից և պաշտպանում է մի շարք խնդիրներից, այդ թվում՝ այրոցից։
6. Հատապտուղներ։ Սրանք բնական հակաօքսիդանտներ են և լավացնում են աղիների անցանելիությունը, նյութափոխանակությունը։ Հատապտուղների շարքում կարելի է առանձնացնել ելակը, մոշը, բալը։