Ցանկացած իշխանություն իր մարդկային-մասսայական-շահային հենարանն ունի։ 
Հայկական նախորդների դեպքում իշխանական հենարանը իրավականն էր, կրիմինալը, գողականը, թաղային տականքը, օլիգարխիան, պաշտոնյաները, դրանց մերձավորները, անողնաշարավորները, պնակալազներն ու մշտապես իշխանամետ սրիկաները։ 
Նիկոլի գալով սկզբում փոքր պերտուրբացիաներ եղան, բայց արագորեն դա վերացավ և հիմա մի փոքր այլ դասավորությամբ մոտավորապես նույն հենարանն է։ Առաջինը պաշտոնյաներն են, ապա դրանց մերձավորները, ապա իշխանամետ զոմբիները, հետո դեգենեռատները, պնակալիզները, հետո իրավականն է, օլիգարխիան, կրիմինալը, գողականն ու թաղային տականքը։
Մի որոշ ժամանակից ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր՝ նույն հին դասավորությամբ, որովհետև մեր հանրային-ազգային արժեքայինը ոչ մի կերպ չի փոխվում։ Եվ դրա փայլուն ապացույցը Նիկոլի շաբաթօրյակն էր։
Նիկոլը թատրոն էր բեմադրում, ու կողքի հարյուրավորներ, առանց վարանման, խաղացին էդ գարշելի թատրոնը։ 
Դե ինչ дракон пал, да здравствует дракон հեքիաթը մեր մոտ արդեն հազարավոր տարիներ իրական կյանք է, սատանան տանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել