Թուրքիայում մեքենաշինությունն անկում է ապրել: 2019թ.-ի առաջին եռամսյակում Թուրքիայում արտադրվել է 361 516 միավոր ավտոմեքենա, այդ թվում թեթև տրնասպորտային փոխադրամիջոց, տրակտոր և այլն: 
Այս ցուցանիշը 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 15 տոկոսով նվազել է: Նվազել է նաև արտահանվող մեքենաների թիվը` 7 տոկոսով: Այս տարի արտահանվել է 320 213 միավոր: Գումարային տեսքով 2019 առաջին եռամսյակում արտահանվել է 7.9 մլրդ դոլարի ավտոմեքենա, որը 7 տոկոսով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: 
Ասեմ, որ Թուրքիայում արտադրվում են նաև Ford, Honda, Hyundai, Mercedes, Renault և Toyota ֆիրմաների ավտոմեքենաները:
2018թ.-ին, տարեկան կտրվածքով , Թուրքիայում վաճառվել է սեփական արտադրության 641 541 միավոր ավտոմեքենա , արտադրել են 1.6 մլն միավոր մեքենա, որից 1.3 մլնը արտահանել են 32.2 մլրդ դոլարի դիմաց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել