Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 12:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արարատ Աղամանյանը Ուլնեցի փողոցում իր վարած BMW մակնիշի 69 VO 969 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել էլեկտրասյան մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության խումբն ու «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները:

Փաստի առթիվ Երևանի ՃՈ-ում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել