Armsport.am-ը գրում է.

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 5 մեդալով (2 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե) երրորդ տեղը գրավեց թիմային հաշվարկում: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

Հայաստանի թիմը պոկում, հրում վարժություններում և երկամարտում նվաճեց 15 մեդալ՝ 5-ական ոսկե, արծաթե և բրոնզե:

Թիմային հաշվարկում հաղթեց Ռուսաստանը, որը երկամարտում նվաճեց 3 ոսկե, 5 արծաթե ու 3 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրեց Բելառուսը՝ 8 մեդալ (3 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել