Չգիտեմ, քանի որ կյանքս ինչ-որ չափով մոտենում է ավարտին, ու դա տեղի է ունենում շատ երջանիկ ժամանակներում, երբ ամեն մարդ կարող է իր նույնիսկ հիմար ու անբովանդակ կյանքի մասին..... Էստեղ ուզում եմ ինքս ինձ խմբագրել՝ ոչ մի մարդ երբեք հիմար ու անբովանդակ կյանք չի ունենում, բայց մեզ արդեն միավորում է մի բան՝ բոլորս էլ կարող ենք մեր վիճահարույց կյանքի մասին գրել այստեղ՝ այս Ֆեյսբուքում, որը չի էլ համապատասխանում իր անվանմանը՝ ինչ է նշանակում Ֆեյսբուք՝ դա նշանակում է, որ առնվազն ֆեյսդ պիտի ցույց տաս... Բայց դու մի անկապ ծաղիկի նկար ես դնում եւ ուզում ես ինձ հավատացնել, որ այն անկապ ծաղիկը դու ես... Դու ինձ համար իրոք ծաղիկ ես, որովհետեւ, ինչպես մենք արդեն համաձայնեցինք կամ միգուցե չհամաձայնեցինք, որեւէ մեկը չի կարող անկապ ու անհետաքրքիր կյանք ունենա... Ու էսքան հիմարություններ գրելուց հետո, կներեք, շատ կարճ անդրադառնամ այն հարցին, թե ինչու իրավաբանական կրթություն ստացա, բայց լրագրող եմ... Կամ՝ քանի որ լրագրող եմ՝ ավելի լրագրողավարի արտահայտվեմ՝ կարծում եմ, թե լրագրող եմ, միգուցե իրականում լրագրող չեմ... Բայց ախր այս լրագրողական փնտրտուքը շատ հեռուն կարող է տանել... Ուրեմն այսպես՝ աշխատում էի Հայաստանի պետական լրատվական գործակալությունում՝ «ԱՐՄԵՆՊՐԵՍ»-ում... Դարձա բաժնի վարիչ՝ ասացին՝ կամ ընդունվիր կոմունիստական կուսակցության շարքերը, կամ գնա բարձրագույն կրթություն ստացիր... Երկուսից մեկը, այն ժամանակ այդպես էր պահանջվում... Դրա մասին Սերգեյ Դովլաթովը շատ լավ գրել է՝ կարող էիր լինել հրեա, բայց ոչ միաժամանակ ալկոհոլիկ՝ երկուսից մեկն էր միայն թույլատրվում... Դե մոռացա ձեզ ասել, որ բարձրագույն կրթություն էլ չունեի... Ու ես ընտրեցի չարյաց փոքրագույնը՝ գնացի 6 տարի իրավաբանական սովորեցի... Ու մի կարծեք, թե կոմունիստական կուսակցությունը չեմ սիրում, դրա համար եմ ասում՝ չարյաց փոքրագույնը.... Հայրս ողջ կյանքը կոմունիստ է եղել, Երկրորդ աշխարհամարտում էլ միայն մի առավելություն է ունեցել՝ լինել ճակատի առաջին գծում... Բայց գիտեմ, որ հիմա արդեն դա քչերին է հետաքրքրում, թեեւ եթե որեւէ մեկին հետաքրքրում է, կպատմեմ... Բայց հետո հա՞... Այսօր այսքանը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել