Այս ֆուտբոլիստները վաստակել են իրենց երկրպագուների սերը և արժանացել մյուսների հարգանքին: Նրանք օժտված են գերազանց խաղային որակներով և մարդկային անզուգական հատկանիշներով:
Կլարենս Զեդորֆ. նա խաղացել է Եվրոպայի 5 հայտնի ակումբներում: 37 տարեկանում դեռևս հանդես է գալիս Բրազիլիայի ազգային առաջնությունում:
Ռաուլ. 3 տարի է, ինչ ֆուտբոլիստը հեռացել է Մադրիդից, սակայն «Ռեալ»-ի ֆանատների համար նա շարունակում է խորհրդանիշ և լեգենդ լինել:
Անդրես Ինյեստա. ժամանակակից ֆուտբոլի լավագույն և ամենախելացի կիսապաշտպաններից մեկը:
Ալեսանդրո Դել Պիերո. շուրջ 20 տարի խաղացել է «Յուվենթուս»-ում: Շարունակում է կարիերան Ավստրալիայում:
Ջանլուիջի Բուֆոն. չլքեց «Յուվենթուս»-ը, երբ ակումբը բարդությունների էր բախվել: 35-ամյա դարպասապահը լավագույններից մեկն է աշխարհում:
Իկեր Կասիլյաս. հնարավոր է, նա միակն է, ով կարող է վիճարկել լավագույն դարպասապահի տիտղոսը Բուֆոնի հետ: Կարիերայի ընթացքում Իկերը մասնակցել է 800 հանդիպումների:
Ֆրենկ Լեմպարդ. ամենաարդյունավետ ֆուտբոլիստը «Չելսի»-ի պատմության մեջ: Հնարավոր չէ չհարգել Լեմպարդին անգամ այն դեպքում, եթե լոնդոնյան ակումբի երկրպագու չեք:
Սթիվեն Ջերարդ. նա չտեղափոխվեց «Չելսի»` դառնալով «Լիվերպուլ»-ի լեգենդ:
Ռայան Գիգզ. շարունակում է պահպանել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավանդույթները:
Խավիեր Ձանետի. ֆուտբոլիստն արդեն 40 տարեկան է, բայց շարունակում է հիանալի գործել խաղադաշտում` հավատարիմ մնալով «Ինտեր»-ին:
Անդրեա Պիրլո. օրերս նա անցկացրեց 100-րդ հանդիպումն ազգային հավաքականի կազմում: Պիրլոն խաղացել է իտալական մի քանի գրանդերում, սակայն չի զրկվել երկրպագուների հարգանցից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tatul.ovsiyan/posts/408309079282903
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել