Բաղադրիչներ
- ալյուր - 470 գ
- շաքարավազ - 6 ճ/գ
- ձու - 1 հատ
- կաթ - 250 մլ
- խմորիչ - 11 գ
- աղ - 0.5 թ/գ
- կարագ - 200 գ
- նարինջ - 1 հատ
- կիտրոն - 1 հատ
- չամիչ - 150 գ
- ընկույզ - 150 գ
- դարչին - 0.5 թ/գ
- վանիլին - 1 պտղունց
- հիլ (кардамон) - 2 հատ
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ խառնում ենք 450 գ ալյուրը, 4 ճ/գ շաքարավազը, խմորիչն ու աղը: Կաթը եռացնում ենք, ավելացնում 50 գ կարագը և կամաց-կամաց լցնում չոր բաղադրիչները: Խմոր ենք հունցում, ծածկում խոնավ սրբիչով և թողնում 30 րոպե:
Նարինջն ու կիտրոնը կեղևազրկում ենք և հյութը քամում: Հյութը լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին, ավելացնում չամիչը և 2 ճ/գ շաքարավազ:
Ընկույզներն ու հիլը մանրացնում ենք, ավելացնում վանիլինն ու դարչինը: Այս ամենից հետո կրակից վերցնում ենք չամիչները և զանգվածի մեջ ավելացնում ենք ընկուզային խառնուրդը: Հովացած զանգվածը խառնում ենք 150 գ կարագի հետ:
Խմորը գրտնակում ենք, մեջը դնում միջուկն ու ռուլետանման փաթաթում:
Ռուլետի ծայրերը միացնում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 20 րոպե հանգիստ թողնում: Այնուհետև 2-3 սմ հեռավորություններով կտրվածքներ ենք անում և թխում 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե, ինչից հետո էլ ևս 20 րոպե՝ 180 աստիճանում:
Պիրոգը հովացնում ենք, վրան շաքարի փոշի ցանում և մատուցում:
Ահա և վերջ:

Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/զատիկի-պիրոգ/?fbclid=IwAR1059Dq41mOy_2vSF0r14g0LEd_m0UWf1djIpr6F160v01vkshxYFkG5dM
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել