Մեր օրերում դժվար է գտնել մայրիկների, ովքեր երեխաներին գրկից ցած չեն իջեցնում: Այսօր շուկայում ներկայացված են տարբեր տեսակի մանկասայլակներ, սակայն պետք է նշել, որ դրանք ի հայտ են եկել ոչ ավել, քան 100 տարի առաջ:

Դա Ուիլիամ Քենթի մտահղացումն էր, որը կյանքի կոչվեց 1733 թվականին: Այն ստեղծվել էր հատուկ Դևոմշիրյան դուքսերի երեխաների համար: 

Հետաքրքիր է, որ Քենթը մասնագիտությամբ մեքենագետ չէր, նա զբաղվում էր ճարտարապետությամբ: Այս ամենի հետ միաժամանակ նա կարողացել է ստեղծել հիանալի մանկասայլակ, որից օգտվել է դուքսի ընտանիքի մի քանի սերունդ:

Անկասկած, սա իրենց կարող էին թույլ տալ միայն հարուստ մարդիկ: Հենց այս պատճառով էլ երկար ժամանակ Քենթի գլուխգործոցը նախատեսված էր արիստոկրատների համար: Սովորական ընտանիքի մայրերը երեխաներին մեջքին էին կապում:

Բայց անցավ 100 տարի, և մանկասայլակները տարածվեցին: Իրական իրարանցում առաջացավ այն ժամանակ, երբ Անգլիայի Վիկտորյա թագուհուն նկատեցին այգում մանկասայլակով զբոսնելիս: Սա անհավատալի էր: Թագուհին միայնակ երեխայի հետ զբոսնում էր այգում: Այս սովորույթը սկսել է նրանից: Շուտով հասարակ մարդիկ կարողացան իրենց նման բան թույլ տալ:

Այսօր մանկասայլակները ժամանանակից մայրիկների «հավատարիմ ընկերներն» են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել