Այսօր մամուլում տեսա հոդված, որ վարչապետի որոշմամբ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է Արսեն Դավթյանը: Իրականում սա կորուստ է ոլորտի համար, քանի որ կոռուպցիոն սկանդալի մեջ ներքաշված պաշտոնյան հանդիսանում էր նորեկների միջից եզակի գրագետ աշխատակիցը։
Հարցազրույցներում հնչեցրածս կարծիքը մնում է անփոփոխ․ չեմ հավատում, որ տարիներ շարունակ արդար աշխատող մարդը կարող էր ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ որոշել և գումար վերցնել պետպատվերի բաշխման համար։ Անհրաժեշտ է, որ հրահանգ տվողները պատժվեն։
ՀԳ. Ոնց որ ժամանակին «օտկատով» ՄՌՇ էր գովազդում, այդպես էլ հիմա «օտկատով» պետպատվեր է բաժանում, ուղղակի մասշտաբներն են փոխվել...
ՀՀԳ. Չմոռանանք «օտկատով» դիալիզի պարագաների թեման։ Էն խեղճ Պոնչոյին փուռը տվեց առանց հաշվի առնելու, որ էն էլ «կերգի» ու կասի, որ ամեն ինչ իրա իմացությամբ է արվել...