Կաթն արժեքավոր մթերք է, որը հնարավոր չէ փոխարինել ոչնչով: Բացի իր սննդարար որակներից՝ կաթն ունի նաև բուժիչ հատկություններ: Հիպոկրատը և Ավոցենան կաթն օգտագործում էին թոքախտի և սակավարյունության բուժման համար, իսկ Հին Չինաստանում այդ մթերքով բուժում էին նևրոզները և հոգեկան խանգարումները:
Ժողովրդական բաղադրատոմս հազի դեմ
Բաղադրիչները՝
յուղոտ կաթ՝ 1 լիտր
սոխ՝ 1 փոքր գլուխ
կարագ՝ 1 ճ/գ
սոդա՝ 1 պտղունց
կոնյակ՝ 1/2 ճ/գ
Պատրաստման եղանակը
Կաթը հասցնել եռման աստիճանի, ավելացնել 4 մասի բաժանած սոխը: Եփել 5 րոպե: Կաթը վերցնել կրակի վրայից, մի փոքր սառեցնել, ավելացնել կարագը, սոդան և կոնյակը:
Օգտագործել տաք վիճակում, նախընտրելի է գիշերը: Համը շատ յուրահատուկ է. հնարավոր է՝ խմելն այնքան էլ հաճելի չլինի, բայց ազդեցությունը սպասեցնել չի տա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/2007760496012726
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել