Չինաստանի CCTV հեռուստաալիքը պատմել է երիտասարդների նոր տարվածության մասին, ովքեր չեն կարող հարուստ կյանք ունենալ, բայց ցանկանում են դա ցույց տալ սոցիալական ցանցերում: Երիտասարդները ընդամենը 6 յուանով պատվիրում են տեսանյութ առաջին դեմքից, որում նրանք իբր բացում են նոր Porsche-ի դուռը։

Հեղինակները միտումնավոր կերպով արձանագրում են ուղղահայաց տեսանյութեր, որպեսզի դրանք կարողանան ներբեռնել սմարթֆոններում և հրապարակել սոցիալական ցանցերում՝ ներկայացնելով որպես սեփական։ Առաջարկը չի սահմանափակվում թանկարժեք մեքենաներով: Այսպիսով՝ 25 յուանի դիմաց օգտատիրոջն ուղարկում են տեսանյութ, որում մեքենայի նստատեղին կերևա միլիոն յուանի փաթեթ։

Նման տեսանյութեր հնարավոր է պատվիրել օնլայն կերպով առևտրային ծառայությունների միջոցով․ այդպիսիններից Չինաստանում հայտնի է Taobao-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել