Սոցիալական ցանցի ադրբեջանական հատվածը տեղեկացնում է, որ ադրբեջանական բանակի զինվոր է մահացել ականի վրա պայթյունի հետևանքով: Առկա սուղ տեղեկատվությունից պարզ է դառնում, որ դեպքը տեղի է ունեցել Ֆիզուլու ուղղությամբ: Զինծառայողի արտաքին տեսքից նկատելի է, որ ժամկետային չէ:
Չի բացառվում, որ ադրբեջանական կողմը դիվերսիայի նախապատրաստություն է տեսել, ինչը, սակայն, վաղ փուլում ձախողվել է առաջապահ խմբի պայթյունից զոհ տալու պատճառով: Համենայն դեպս, նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել առաջնագծում:
Չնայած այն հանգամանքին, որ սոցիալական ցանցում ոչ միայն սպանվածի լուսանկարն է հրապարակված, այլ արդեն թաղման արարողությունը, պարզ է դառնում, որ սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից թաքցված ևս մեկ միջադեպ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել