Ես գեներալ Մանվելի ջերմ երկրպագուներից չեմ հաստատ, ոչ էլ ինքը զինվորականի իմ իդեալն է, բայց նաեւ ահավոր չեմ սիրում, որ սկսում են, թե բա Կռազի շոֆերից՝ գեներալ, անգրագետ հայերեն, բան: Յանի ուզում եք ասեք, որ մարդիկ պատերազմի գնալուց պիտի մասնագիտական վկայական ներկայացնեի՞ն, թե՞ շոֆերներին արգելված էր պատերազմին մասնակցել, թե՞ Ղարաբաղյյան պատերազմը նենց պրոֆեսիոնալ գեներալներով են երեւի հաղթել հիմնականում, թե՞ պատերազմին մասնակցելու համար պետք է կատարելապես տիրապետել գրական հայերենին: Քաղքենիության ուժեղ հոտ եմ առնում այս ամենից: Ես, իհարկե, գիտեմ, որ հիմա կհայտնվեն մարդիկ, որոնք կասեն, ամա՛ն, պաշտպանում է Մանվելին: Աստված դրանց հետ, միեւնույնն է, եթե մարդիկ չեն ուզում գրածդ հասկանալ, ապացուցել որեւէ բան անհնարին է: Բայց իմ խոսքը երեւույթի մասին է, ոչ թե մարդու: Թե չէ գեներալ Մանվելին լիքը այլ բաների համար քննադատեք, որքան ուզում եք, բայց Կռազի շոֆեր, գեղցի, բան, դրանք, իմ համեստ կարծիքով, վկայում են մեր հասարակության մանկամիտ, մի տեսակ տիկնիկային պատկերացումների մասին կյանքի վերաբերյալ: Յանի տենց գրագետներով ու մասնագետներով պատերազմը հաղթեցինք, չեմի օյին:
Հ.Գ. Խնդրանք՝ գզվռտոց չբացել այդ գրառման տակ, հազիվ թե ժամանակ ունենամ պատասխանելու: