Նախորդ տարի, երբ առողջապահության «նախարարն» իր «գործունեության» 100 օրն էր ամփոփում, իրեն վերագրեց նաև նախորդ կառավարության կողմից ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Հայաստան բերված նոր շտապ օգնության մեքենաները։
Մտածեցի, որ, դե, մի բան պետք է ներկայացներ, ոչինչ, ներելի է։
Բայց արի ու տես, որ վերագրելը սովորություն է դառնում, ինչի հերթական մանիպուլատիվ դրսևորումն է carseat-ների մասին ՀՀ ոստիկանության կողմից մշակված և շրջանառության մեջ դրված նախագծի PR-ն իր էջում։
Հարց 1․ Որևէ կապ չունենալով նախագծի թե՛ մշակման և թե՛ վերահսկողության հետ, ինչո՞ւ է իր վրա վերցնում դա։
Հարց 2․ Ինչո՞ւ ՀՀ կառավարության բոլոր նախագծերը նման կերպ չի գովազդում առողջապահության «նախարարը»։
ՀԳ. Լավ բան է արվել, և ես կողմ եմ, որ երեխաների երթևեկությունը լինի անվտանգ և ապահով:
ՀՀԳ. Ոստիկանությունն այդքան չի գովազդում, որքան «նախարարը»։
ՀՀՀԳ. Այս փաստը հիշեցնում է Վանո Սիրադեղյանի ժամանակաշրջանի որոշումը, որ մեքենայում պետք է պարտադիր լինի կրակմարիչ... Տղերքը լավ հարստացան։