ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախկին խորհրդական Գրեգ Քրեյգին մեղադրանք է առաջադրվել «ռուսական գործի» հետ կապված հետաքննության ժամանակ կեղծ ցուցմունք տալու համար, հաղորդում է The Washington Post-ը:

Նշվում է, որ Քրեյգն իբր ստել է դաշնային պաշտոնյաներին, որոնք փորձել են պարզել, թե արդյոք նա պետք է գրանցվեր որպես օտարերկրյա գործակալ՝ 2012 թ.-ին Ուկրաինայի կառավարության համար աշխատելու նպատակով:

Օբամայի նախկին խորհրդականի փաստաբանները հայտարարել են, որ Քրեյգը ոչ մի բանում մեղավոր չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել