Հիպերտոնիկներին խորհուրդ է տրվում ուտել կալիումով հարուստ մթերքներ։ Բրիտանացի բժիշկները նշում են, որ բարձր ճնշումն իջեցնելու և սրտի կաթվածը կանխարգելելու համար հարկավոր է ուտել 5 մթերք։
Այդ մթերքներն են՝ բանանը, քաղցր կարտոֆիլը, թյունոսը, տոմատի սուսը և նարնջի հյութը։ Համաձայն ուսումնասիրությունների՝ բարձր ճնշումից տառապում է յուրաքանչյուր 4-րդ բրիտանացին։
Այս ամենի մեղավորը սխալ սնունդն է, իսկ ավելի ճիշտ՝ մեծ քանակությամբ աղի օգտագործումը։ Այն բարձրացնում է նատրիումի մակարդակը և խանգարում է երիկամներին ջուրը դուրս հանել օրգանիզմից։ Կալիումով հարուստ մթերքները վերականգնում են օրգանիզմի փխրուն հավասարակշռությունը և նվազեցնում են զարկերակային ճնշումը։
Միևնույն ժամանակ բժիշկները զգուշացնում են, որ կալիումը նույնպես կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Հիպերկալեմիայի ժամանակ թուլանում են մկանները և նյարդերը, խանգարվում է աղիների նորմալ աշխատանքը, խաթարվում է սրտի աշխատանքը։