Հաճախ մարդիկ ուղղակի բաց են թողնում նախաճաշը՝ այն համարելով անկարևոր, իսկ երբեմն էլ ուղղակի մեկ բաժակ սուրճ են խմում։

Սնվելու ամենակարևոր ժամանակահատվածներից մեկը նախաճաշն է։ Սակայն ամեն ինչ չէ, որ կարելի է ուտել այդ ժամին։ Ի՞նչ մթերքներ չի կարելի ուտել քաղցած ժամանակ, և ի՞նչ վնաս կարող են հասցնել դրանք օրգանիզմին։

Նոր եփած սև սուրճ

Սուրճի հետ միաժամանակ մարդու օրգանիզմ է ներթափանցում նաև թթվի չափաբաժին, ինչը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։ Քաղցած ժամանակ աղային թթուն և ստամոքսահյութը սկսում են աստիճանաբար վնասել նրա պատերը։ Որպես արդյունք, հետագայում կարող է առաջանալ գաստրիտ և ստամոքսի խոց։ Եթե չեք կարողանում հրաժարվել սուրճից, ապա այն պետք է չեզոքացնեք նախաճաշի օգնությամբ, որը պետք է ընդունեք անմիջապես սուրճից հետո։

Ցիտրուսներ

Նրանց բաղադրության մեջ տարբեր թթուներ կան, այդ պատճառով քաղցած ժամանակ դրանց օգտագործումը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը։ Ցիտրուսային մրգերից միակ բացառությունը կիտրոնն է, որ չի թթվեցնում։

Գազավորված ըմպելիքներ

Ածխաթթու գազը բացասական ազդեցություն է ունենում ստամոքսի պատերի վրա։ Այն գրգռում է նրա թաղանթը։

Պահածոյացված և ապխտած սնունդ

Այսպիսի մթերքների մեջ առկա կոնսերվանտները ստամոքսի պատերի խանգարման պատճառ կարող են դառնալ։ Ավելի լավ է այսպիսի սննդամթերքից ամբողջովին հրաժարվեք, սակայն եթե ցանկանում եք ուտել այս մթերքներից որևէ բան, ապա ավելի լավ է այն ուտեք սնվելուց հետո։

Սոխ և սխտոր

Չնայած այս մթերքների բաղադրության մեջ առկա վիտամիններին և հանքանյութերին, միևնույն է, նրա մեջ առկա եթերային յուղերը դրանք դարձնում են քաղցած ժամանակ ուտելու համար ոչ պիտանի։ Սակայն այս մթերքները անհրաժեշտ է ներառել սննդակարգի մեջ հատկապես տարվա ցուրտ եղանակին և մրսածությունների ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել