Panorama.am-ը գրում է.

Վաղ մանկական կրթության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին գլոբալ զեկույցը փաստում է, որ այս ոլորտին ուղղվող ներդրումներն անբավարար են։ Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալների, Հայաստանում մինչև 5 տարեկան ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում՝ կազմելով աշխարհում նախադպրոցական կրթություն չստացող 175 մլն երեխաների մի մասը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցում նշվում է, որ այն երկրները, որտեղ երեխաների մեծ մասը նախադպրոցական կրթություն չի ստանում, կորցնում են շահավետ ներդրում կատարելու հնարավորությունը, որը խորացնում է անհավասարությունը հասարակության շրջանում: Օրինակ, զածր եկամուտ ունեցող երկրներում 10 երեխայից միայն երկուսն են մանկապարտեզ հաճախում: Համեմատության համար ասենք, որ Հայաստանի գյուղերում այս ցուցանիշը նույնն է: Չնայած քաղաքներում իրավիճակ մի փոքր ավելի լավ է, սակայն այստեղ նույնպես երեխաների մեծամասնությունը մանկապարտեզ չի հաճախում (քաղաքներում տասը երեխայից 4-ն է հաճախում): Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մանկապարտեզ չհաճախելու հիմնական պատճառներ են. երեխայի մոր չաշխատելը` 53%, մանկապարտեզի բացակայությունը` 28%, այդ ծառայության թանկ լինելը` 4%:

«Նախադպրոցական կրթությունը հանրակրթության առաջին աստիճանն է և մեր երեխաների կրթության հիմքը. կրթության յուրաքանչյուր հաջորդ մակարդակ հիմնվում է նախադպրոցական կրթության հաջողության վրա»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: «Մինչդեռ աշխարհում, նաև Հայաստանում շատ ու շատ երեխաներ նախադպրոցական կրթություն ստանալու  հնարավորություն չունեն, ինչի պատճառով մեծանում է հավանականությունը, որ այս երեխաներն ավելի ցածր առաջադիմություն կունենան դպրոցում, կհայտնեվեն դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ  կամ կմնան ավելի հաջողակ հասակակիցների ստվերում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել