«Գահերի խաղը» հեռուստասերիալի միլիոնավոր երկրպագուներ անհամբեր սպասում են վերջին եթերաշրջանին, որը մեկնարկելու է ապրիլի 14-ին։ Նրանք վերանայում են սերիալը և անընդհատ քննարկում այն, որի արդյունքում առաջանում են ավարտի հետ կապված մի շարք տեսություններ։ Յուրաքանչյուր նոր տարբերակ խենթ է նախորդից։ Սերիալի հեղինակների առջև շատ բարդ խնդիր է դրված՝ ստեղծել այնպիսի ավարտ, որին չէր սպաում ոչ ոք։ Կասկած չկա, որ դա նրանց մոտ ստացվելու է։

Մինչ վերջին եթերաշրջանի մեկնարկը ցանկանում ենք մի քանի հետաքրքիր տեսություն ներկայացնել, որոնք կարող են իրականություն դառնալ։

Սպանված Ստարկը վերադառնալու է որպես սպիտակ քայլող

8-րդ եթերաշրջանի թրեյլերում Արյան փախչում է ինչ-որ բանից։ Սակայն ի՞նչը կարող է վախեցնել այդ արհեստավարժ մարդասպանին։ Կենդանի մարդկանցից ոչ ոք չէր կարող նրան այդպես վախեցնել։

Վինթերֆելլում կա դամբարան, որտեղ թաղված են բոլոր Ստարկները, և քանի որ սպիտակ քայլողները կարող են կենդանացնել մահացածներին, ապա մեծ է հավանականությունը, որ մենք կրկին կտեսնենք այդ ընտանիքի անդամներից որևէ մեկին։ Սերիալի երկրպագուները գտնում են, որ Արյայի ետևից ընկած է իր հարազատներից մեկը, ով դարձել է սպիտակ քայլող. այդ պարագայում դժվար չէ հասկանալ, թե ինչու է նա խուճապի մատնված։

Ջենդրին Սերսեայի և Ռոբերտ Բարատեոնի որդին է

Սերիալի հեղինակները դեռևս պետք է բացահայտեն Ջենդրիի առեղծվածը։ Երկրպագուները վստահ են, որ նա ապօրինի զավակ է։ Հիշատակվել է նաև, որ Սերսեյան և Ռոբերտը որդի են ունեցել, որը մահացել է ծնվելուց անմիջապես հետո, սակայն սերիալի սիրահարներն այն որպես ճշմարտություն չեն ընդունում։ Հայտնի է նաև, որ Ջենդրիի մայրը ոսկեհեր է եղել։

Բացի այդ՝ երկրպագուներին անհանգստացնում է նաև այն փաստը, որ Սերսեյան երբեք չի այցելել իր մահացած երեխայի դամբարան։ Հավանաբար այն պատճառով, որ իր որդին ոչ թե դամբարանում է, այլ ողջ։ Եվ վերջապես երկրպագուները կարծում են, որ անձամբ Սերսեան է փրկել Ջեդրիին Ռոբերտի ապօրինի զավակների սպանության ժամանակ։

Եթե այս տեսությունն իրականություն է, ապա Ջենդրին Երկաթե գահի իրական ժառանգորդն է։

Ջոն Սնոուն դառնալու է Գիշերվա արքա

Շատերն են ցանկանում Ջոնին տեսնել Երկաթե գահի վրա, սակայն հավանական է, որ հենց այս պատճառով էլ դա երբեք տեղի չի ունենա։ Այսպես են համարում որոշ երկրպագուներ։ Սակայն քանի որ Ջոնը գլխավոր դերակատարներից մեկն է, այդ պատճառով նա ունենալու է շատ կարևոր ճակատագիր։

Հաշվի առնելով սպիտակ քայլողների հանդեպ նրա մեծ հետաքրքրությունը, սերիալի երկրպագուները կարծում են, որ նա է փրկելու բոլորին... կամ էլ ավելին։ Հնարավոր է, որ նա կզոհաբերի իրեն և կդառնա Գիշերվա արքա և նրանց Վեսթերոսից հեռու կտանի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել