Ամերիկացի դերասան Սիլվեսթեր Ստալոնեն հայտարարել է «Ռեմբո 5․ վերջին արյունը» ֆիլմի պրեմիերայի մասին։ Այն ֆիլմի վերջնական մասը կլինի։ Այս մասին ֆիլմի գլխավոր դերասանը խոստովանել է իր տեսաուղերձում, որը հրապարակել է Instagram-ում։

Ստալոնեի խոսքով՝ այս ժապավենը կզարմացնի իր հավատարիմ երկրպագուներին, քանի որ եզրափակումն ամբողջովին անկանխատեսելի է։ Դերասանը խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ ամեն բան հաճախ այնպես չի ստացվում, ինչպես ծրագրված է։ Սակայն այս ֆիլմին դա ոչ մի կերպ չի վերաբերում։

«Դա նման է ատամնաբույժի այցելելու և ատամները առանց ցավազրկման հեռացնելուն։ Մոտավորապես պատկերացրի՞ք։ Բայց մեր վերջին «Ռեմբո»-ի հետ ամեն բան պարզապես հոյակապ է դասավորվում»,- ասել է Ստալոնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել