Armenpress.am-ը գրում է.

Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ապրիլի 11-ին իր ընդդիմախոս Վլադիմիր Զելենսկուն վիրտուալ թեկնածու Է անվանել եւ կարծում Է, որ նրա կերպարի ներքո թաքնվում են իրական մարդիկ՝ ցինիկ շահերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վիրտուալ թեկնածուն բոլորին դիմում Է բեմադրական սերտած բառերով եւ ռեպլիկներով, ուղերձները միայն հեռուստացույցների եւ սմարթֆոնների Էկրաններից են»,- ասել Է Պորոշենկոն: «Շոուն, որն այսօր իմ ընդդիմախոսը փորձում Է վերածել նախագահական ընտրությունները, շատերին կարող Է դուր գալ: Տպավորություն գործել նորամուծությամբ, ոչ ավանդականությամբ, սրամտությամբ: Բայց ապրիլի 21-ից հետո կատակները կավարտվեն, եւ կգա անողորմ իրականությունը»,- հավելել Է Պորոշենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել