Աֆրիկյան Սուդան պետության բանակն արտահերթ նիստի ժամանակ որոշել է պաշտոնանկ անել երկրի նախագահ Օմար ալ Բաշիրին՝ լուծարելով կառավարությունը, հաղորդում է Al Arabiya-ն՝ աղբյուրին հղումով:

Զինվորականները հայտնել են ռազմական խորհրդի ստեղծման մասին, որն անցումային շրջանում կղեկավարի երկիրը: Դա կարող է տևել 1 տարի:

Պարբերականի տվյալներով՝ բանակը հսկողության տակ է վերցրել նախագահական պալատը, ռադիոն և հեռուստատեսությունը: Ալ Բաշիրի թիկնապահը ձերբակալվել է, իսկ ինքը՝ նախագահը, տնային կալանքի տակ է առնվել: Հեղաշրջման ֆոնին ձերբակալվել են նաև պաշտպանության նախկին նախարարն ու այլ պաշտոնյաներ:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին Սուդանում բողոքի զանգվածային ցույցեր էին ընթանում, որոնց մասնակիցները պահանջում էին նախագահ Օմար ալ Բաշիրի հրաժարականը՝ փորձելով ստիպել զինված ուժերին ընտրություն կատարել «ժողովրդի և բռնապետության» միջև:

Նման ցույցերը սկսվել էին դեռևս 2018թ.-ի դեկտեմբերին, սակայն ոստիկանությունը մինչ այժմ կոշտ միջոցներ է ձեռնարկել ցուցարարների նկատմամբ, մինչդեռ Սուդանի զինված ուժերը բողոքի ցույցերի ճնշման գործում ներգրավված չի եղել:

Ակտիվիստներն ի սկզբանե բողոքել են հացի գների կտրուկ աճի դեմ, սակայն շուտով նրանց զայրույթն ուղղվել է երկրի նախագահի դեմ, ինչը հանգեցրել էր փետրվարին երկրում արտակարգ դրության սահմանմանը և հավաքների ազատության սահմանափակմանը: Չնայած դրան՝ մարդիկ շարունակել են նախագահի հրաժարականի պահանջով փողոց դուրս գալ:

Օմար ալ Բաշիրն իշխանության է եկել 1989 թ.-ին, իսլամիստների կողմից հեղաշրջման արդյունքում:

 Օմար ալ Բաշիրը

Картинки по запросу страны Омара аль-Башира,

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել