2001 թ. սեպտեմբերի 11-ի ողբերգությունը ցնցում էր ողջ աշխարհի համար: Նյու Յորքի զույգ աշտարակների վրա ահաբեկչական հարձակումը խլեց 92 երկրից շուրջ 3000 մարդու կյանք: Ուսումնասիրություններ կատարվել են, արդյունքում որոշակի քայլեր ձեռնարկվել են, սակայն այս հարցը մինչ օրս արդիական է: Դեռևս գոյություն ունեն մի շարք հանելուկներ և անճշտություններ՝ կապված ողբերգության հետ, և որոշ փաստեր պահանջում են բացատրություններ:

11 թվի կապը Նյու Յորքի ողբերգության հետ չափազանց խորհրդավոր է: Օրինակ՝ New York City քաղաքի անունը բաղկացած է 11 տառի: Հարվածող ինքնաթիռներից մեկում 92 ուղևոր կար, ստացվում է՝ 9+2=11, իսկ մյուսում՝ 65՝ 6+5=11: Հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին, այսինքն՝ 11.09՝ 1+1+9=11:

Աշտարակների վրա ահաբեկչությունն առաջինը չէր. 1993 թ. փետրվարի 26-ին Հյուսիսային աշտարակ էր խուժել պայթուցիկ նյութերով ավտոմեքենա: Կատարողի անունը Ramsin Yuseb էր, և նրա անունը ևս բաղկացած էր 11 տառից, նույնքան տառ, ինչքան որ ուներ ԱՄՆ նախագահ George W Bush-ի անունը:

Մի հետաքրքրաշարժ փաստ ևս ուշադրության է արժանի: Ողբերգության պահին Համաշխարհային առևտրային կենտրոնի աշտարակներն արդեն իսկ համարվում էին ոչ լիարժեք պետքական և նախատեսվում էր դրանք նորից նախագծել, սակայն 2001 թ. հունիսի 23-ին շինությունը վարձակալեց 99-ամյա բիզնեսմեն Լարի Սիլվերսթայնը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարով: Ապա նա ապահովագրում է իր ունեցվածքը 3,5 միլիարդ դոլարով, և ուշագրավն այն է, որ ապահովագրական պայմանագրի կետերում նշված էր նաև ահաբեկչական գործողության արդյունքում կրած վնասի մասին:

2001 թ. սեպտեմբերի 11-ին Լարին, ինչպես միշտ, նախաճաշում է Առևտրային համաշխարհային կենտրոն 1 շենքում, որտեղ աշխատում էր նաև նրա դուստրը, սակայն նրան զանգում է կինը, հիշեցնում է, որ Լարին պետք է այցելի դերմատոլոգին, և վերջինս հեռանում է: Սիլվերստայնի դուստրն այդ պահին ևս շենքում չէր: Արդյունքում ողջ ընտանիքը ողջ մնաց ահաբեկչության ընթացքում, ավելին՝ նրանք 8,05 միլիարդ վնասի ապահովագրական վճար ստացան, քանի որ դատարանը յուրաքանչյուր աշտարակի վրա հարձակումը որպես առանձին ապահովագրական դեպք էր դիտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել