Ֆիոնա Հորնբին ստիպված է ճգնավորի կյանքով ապրել հսկա կրծքի պատճառով:

Այսօրվա դրությամբ 25-ամյա կնոջ կրծկալի չափսը 48J է, սակայն կուրծքը շարունակում է աճել մակրոմաստիայի պատճառով (կրծքագեղձերի զարգացման շեղում): Ոչ մխիթարական ախտորոշումը կատարվել է 2015 թվականին: Կնոջ կուրծքն ամբողջությամբ ծածկված է ցավոտ վերքերով և ցանով: Դրանից բացի՝ Ֆիոնան վախենում է կրծքով կերակրել իր 4 ամսական փոքրիկին իր տպավորիչ կրծքով նրա շնչառությունը փակելու վախի պատճառով:

Ֆիոնան նշում է, որ հսկա կուրծքն իր կյանքը կործանել է: Նա դժվարանում է պառկել, կատարել տնային նույնիսկ աննշան գործերը (օրինակ՝ փոշեկուլով մաքրելը): Նա նաև չի կարողանում 5 րոպեից ավելի կանգնել՝ թիկունքի ուժգին ցավերի պատճառով: Այս ամենից զատ՝ նա ստիպված է բախվել անցորդների՝ իրեն ուղղված տհաճ մեկնաբանություններին:

Դեռևս տարրական դպրոցում նա հագնում էր С չափսի կրծկալներ, իսկ 13 տարեկանում՝ D: Երիտասարդ կինը հսկա կրծքի պատճառով չի կարող շարունակել հատավաճառի ոլորտում աշխատանքը, որտեղ պետք է երկար կանգնած մնալ:

Նրա միակ փրկությունը կրծքի փոքրացման վիրահատությունն է, և Ֆիոնան GoFundMe քրաուդֆանդինգային հարթակի միջոցով փորձում է հավաքել դրա համար անհրաժեշտ 5500 ֆունտ սթերլինգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել