Ինչպես հայտնում է The Guardian-ը, բժիշկների խոսքով՝ բուդդիստ հոգևորականի վիճակը կայուն է:
Դալայ լամայի անձնական քարտուղար Թենզին Թակլհան նշել է, որ հոգևորականի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո նրան օդային ճանապարհով տեղափոխել են Դելիի հիվանդանոցներից մեկը:
Հնդկաստանում բնակվող մոտ 100 000 տիբեթցիներից շատերը մտավախություն ունեն, որ Դալայ լամայի մահվան դեպքում իրենց հայրենիքի անկախացման համար պայքարը կավարտվի:
Պարբերականը մանրամասնում է, որ Դալայ լաման 1959թ. Չինաստանի իշխանությունների դեմ ընդվզման տապալումից հետո փախել է Հնդկաստան, որտեղ որպես վտարանդի ապրում է Դհարամսալա բնակավայրում:
Ավելի վաղ Դալայ լաման նախազգուշացրել էր, որ իր մահվանից հետո կարող է այնպես պատահել, որ Չինաստանը փորձի Տիբեթի հոգևոր առաջնորդի պաշտոնում իր թեկնածուին պարտադրել, ինչն անընդունելի է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել