«Ազգային հիպոթեքային ընկերության» կողմից հրապարակված բնակարանային մատչելիության ինդեքսի համաձայն, Երևանի կենտրոնում 70 քառակուսի մետր մակերեսով բնակարան գնելու երկու չափահաս անդամներից բաղկացած ընտանիքը, որի անդամները ստանում են միջին աշխատավարձ (142.000 դրամ), պետք է աշխատի 9 տարի... պայմանով, որ իրենց ողջ աշխատավարձը, որ կստանան այդ տարիների ընթացքում՝ պետք է տրամադրեն բնակարանի գնի մարմանը...
Ես չգիտեմ «Ազգային հիպոտեկային ընկերությունում» կոնկրետ որ վերջույթով էին մտածում, երբ նման նախապայմանով ցուցանիշ են հրապարակում՝ 9 տարի, սակայն հարկ եմ համարում հիպոտեկային ընկերությանը և նման ախմախ ինդեքսների վրա հիմնվողներին հիշեցնել հետևյալ նրբությունները.
- Հայաստանում միջին աշխատավարձը միայն թղթի վրա է 142.000
- Հայաստանում մենակ Տարոն Մարգարյանն ու այլ միլլիոնատեր չինովնիկները գիտեն այն գաղտնիքը, թե ինչպես ապրել՝ առանց աշխատավարձից մի կոպեկ ծախսելու ու միլլիոնատեր դառնալ,
- Հայաստանում 142.000-ն էլ այլևս միջին կենսամակարդակ չի կարող ապահովել, հատկապես կոմունալ ծախսերի բարձրացումից հետո:
Ուստի, եթե ուզում եք իրական պատկերը իմանաք, ապա այդ գիտաֆանտաստիկ ընտանիքը, որը բաղկացած կլինի երկու հոգուց, որոնք կունենան 142000 եկամուտ՝ մեկ շնչից, կկարողանա 70 քառակուսիանոց բնակարան գնել կենտրոնում ոչ թե 9 տարում, այլ 90, այն էլ պայմանով, որ իրենք երեխա չեն ունենա ու էդ 90 տարում իրենց 284.000 դրամի գնողունակությունը չի ընկնի և 90 տարի շարունակ իրենք կապրեն էկոնոմ ռեժիմով...
Այնպես որ, հեքիաթներ մի պատմեք, Հայաստանում այսօր բնակչության մաքսիմում 5 տոկոսը կարող է իրեն թույլ տալ աշխատավարձի հաշվին, առանց օրենք խախտելու ու ուրիշ տուն չծախելով բնակարան գնել Երևանում, այն էլ կենտրոնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/299674400169489
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել