Այն, որ Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, անհերքելի փաստ է: Ադրբեջանի բոլոր հեռուստաընկերություններում, ռադիոկայաններում մեծ տեղ է հատկացված ռազմահայրենասիրական երգերին և հաղորդումներին: Երգերը բացառապես վերաբերում են ջնջելուն, ազատագրելուն, մորթելուն և տիրանալուն: Ռազմահայրենասիրական հաղորդումերի հյուրերն են հիմնականում Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական դիրքերը մտած, Թալիշ մտած հատուկ նշանակության զինծառայողները, ովքեր առանձնակի հպարտությամբ մանրամասնորեն պատմում են, թե ինչպես են թշնամուն, այսինքն՝ մեզ, սպանել, մորթել և դուրս վռնդել իրենց հողերից:

Ադրբեջանի վերջին շրջանի զորավարժությունները, հատկապես մարտի 13-15-ի զորավարժությունները, բացառապես զենքերի ցուցադրության զորավարժություններ են, այսինքն՝ ոչ այնքան պրակտիկա անելու համար էին, որքան քարոզչական տրյուկ անելու:

Մի քանի օր առաջ ռազմական օդուժի, մասնավորապես՝ ռազմական ուղղաթիռների ցուցադրական հարվածային թռիչքները ևս ցուցադրական էին: Սա կոչվում է հոգեբանական գրոհ: 

Ռազմատենչ հայտրարարությունները միայն այսբերգի երևացող մասն են: Ադրբեջանի ՊՆ-ն ներքին հրահանգ է իջեցրել, որ իրականացնեն խստացված հսկողություն զորամասերի հարակից տարածքներում, առաջնագծում ֆոտո և վիդեո չտեսանկարահանելու համար: Այն սահմանային զորամասերը, որոնք գտնվում են բնակավայրերի մոտ, բնակավայրերի բնակիչներին հատ առ հատ զգուշացվել է, որ ոչ մի տեսակի ֆոտո կամ վիդեո չանեն, որտեղ կերևա ռազմական որևէ օբյեկտ, տրանսպորտ, զինտեխնիկա: Ես ենթադրում եմ, որ տեղի է ունենում ռազմական տեխնիկայի տեղաշարժ և փորձ է արվում հնարավորինս այն իրականացնել աննկատ:
Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմը ստուգողական պատերազմ էր, և չի բացառվում, որ նոր, ավելի լայնամասշտաբ պատերազմ նախաձեռնի Ադրբեջանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել