Մի մարդու Աստվածն է երևում ու ասում.
-Կցանկանա՞ս կյանքդ ցույց տամ,-հարցնում է Աստված:
-Իհարկե...,-զարմացած պատասխանում է:
Աստված նրան վեր է բարձրացնում և ցույց տալիս իր կյանքը. իրար կողքի քայլող զույգ ոտնահետքեր:
- Իսկ ո՞վ է ինձ հետ,-հարցրեց նա:
- Ես եմ... Ես ուղեկցում եմ քեզ քո ողջ կյանքի ընթացքում,-ասաց Աստված:
-Ինչու՞ է որոշ տեղերում միայն մեկ մարդու ոտնահետքեր:
-Դրանք կյանքիդ դժվար պահերն են:
-Դու ինձ մենա՞կ ես թողել, բայց ինչպե՞ս կարող էիր,-զարմացած հարցնում է Աստծուն:
-Դրանք իմ ոտնահետքերն են. այդ պահերին ես քեզ ձեռքերիս վրա եմ պահել...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել