Ավստրալացի դիետոլոգ Ռիկ Հեյն ուսումնասիրել է մթերքների ազդեցությունը քնի որակի վրա։ Նա համեմատել է մի շարք ճաշատեսակներ, համեմունքներ և ըմպելիքներ և եկել եզրակացության, որ նրանցից մի քանիսը կարող են պայքարել անքնության դեմ։
Ըստ հետազոտողի՝ քնի համար ամենաօգտակարը կանաչ և սպիտակ թեյերն են։ Շնորհիվ նրանց բաղադրության մեջ առկա L-թեաինի՝ նրանք հանգստացնում են նյարդային համակարգը։ Այս ցանկի մեջ տեղ է գտել նաև երիցուկի թեյը, որը, շնորհիվ իր բաղադրության, հանգստացնում է և ազատում տագնապի զգացումից։
Քնի կարգավորման համար օգտակար է նաև դարչինը, որը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, որի տատանման պատճառով շատերը գիշերը արթնանում են։ Շատ դիետոլոգներ էլ վստահ են, որ դարչինն օգնում է նաև քաշ գցելուն։
Քունը կարգավորող մթերքների ցանկում տեղ են գտել նաև կոճապղպեղը, մատուտակը, կիտրոնը և բաոբաբի պտուղները։ Այս մթերքները հանգստացնում են նյարդային համակարգը և օգնում են ավելի ամուր քնել։