Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը 113 հազար դոլար է նվիրաբերել ԼԳԲՏ համայնքի իրավունքները պաշտպանող Tennessee Equality Project նախագծին աջակցելու նպատակով, գրում է The Hollywood Reporter-ը:

Այս կազմակերպությունը պայքարում է մի քանի օրինագծերի դեմ, մասնավորապես` օրինագծի, որը խտրականություն է թույլ տալիս նույնասեռ զույգերի կողմից երեխա որդեգրելու դեպքում կրոնական համոզմունքներից ելնելով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Forbes-ը Թեյլոր Սվիֆթին և Բեյոնսեին ընդգրկել է ամենաազդեցիկ կանանց թոփ 100-ում: Նա զբաղեցրել է 68-րդ տեղը: Վարկանիշը գլխավորել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել