Նորագավիթի մաքսակետում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ տեսնելով, որ Հայաստանի դրոշը գտնվում է աշխատասենյակի հատակին:

«Դրոշը ոտքերի տակ գցած աշխատում են»,- ասաց Ն. Փաշինյանը:

Ի պատասխան՝ Դ. Անանյանն ասաց. «Քթի ծակի բացակայություն է»:

Սակայն Ն. Փաշինյանը հակադարձեց՝ ասելով՝ ոչ թե «քթի ծակի բացակայություն է», այլ ընկալման բացակայություն:

«Ինչի՞ համար է ինքը ստեղ: Որտեղ դրոշը դրել ա, տենց էլ աշխատանքը… Ինքն ավելի բարձր է կանգնած, քան դրոշը: Նույնիսկ նստած ժամանակ ինքն ավելի բարձր ա, քան դրոշը: Էդ ա իրա ընկալումը: Ո՞նց կարա մարդն ամեն օր գա, մտնի իրա աշխատասենյակը, տենա՝ դրոշը կեղտոտ գցած ա անկյունում… Էդ մարդը ո՞նց կարա Հայաստանում ուսադիրների տակ լինի: Կազատե՛ք բոլորին, մի մարդ չմնա էդ սենյակում աշխատող, մի մարդ չմնա: Անուն-ազգանուններով կհետևեք (հանձնարարեց Նարեկ Սարգսյանին: - խմբ.)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել