Այս հիանալի նարնջագույն բանջարեղենը կա գրեթե յուրաքանչյուր սառնարանում: Մենք սովոր ենք ուտել այն ամեն օր: Սակայն գիտե՞նք արդյոք օրգանիզմին գազարի բերած հսկայական օգուտի մասին:
- Գազարը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը։
- Գազարի օգտագործումը նվազեցնում է թոքերի, կաթնագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը:
- Գիտնականները հայտնաբերել են նոր նյութեր՝ ֆալկարինոլ ու ֆալկարինոլին, որոնք օգնում են կանխարգելել քաղցկեղածին գոյացությունները:
- Գազարը դանդաղեցնում է ծերացման գործընթացը:
- Գազարի մեջ պարունակվում է հզոր հակաօքսիդանտ՝ բետա կարոտին: Այն կանխարգելում է բջիջների ծերացումը:
- Գազարն օգնում է մնալ առողջ:
- Հակաօքսիդանտներն ու վիտամին А-ն օգնում են պաշտպանել օրգանիզմն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
- Վիտամին А-ն կանխարգելում է ժամանակից շուտ առաջացած կնճիռները, չորությունը, ցանը, պիգմենտային բծերն ու մաշկի խամրած գույնը:
- Գազարը բնական հակասեպտիկ է:
- Գազարը կանխարգելում է վարակների տարածումը և սրտանոթային հիվանդությունները:
- Գազարն օգնում է մաքրել օրգանիզմը:
- Գազարն ատամներն ու լնդերն առողջ է պահում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/2003778066410969
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել