Armenpress.am-ը գրում է.

Դիլիջանում 4-ժամյա ժամանակացույցով ջրամատակարմանն անցումը կատարվել է այն պատճառով, որ քաղաքին ջուր մատակարարող գետերը հորդ անձրևների պատճառով պղտորվել են, և «Վեոլիա Ջուր» ընկերության վարձակալած «Ջրի մաքրման կայան»-ն ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը և քանակը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության հանրային կապերի ծառայությունից։

««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ տեղացած հորդ անձրեւների պատճառով պղտորվել են Տավուշի մարզի Դիլիջան  քաղաքին ջուր մատակարարող գետերի ջրերը:

Վեոլիա Ջրին վարձակալության հանձնված քաղաքի հնամաշ «Ջրի մաքրման կայանը» տեխնիկապես ի վիճակի չէ ապահովել ջրի պահանջվող որակը և քանակը: Ստեղծված իրավիճակում «Վեոլիա ջուր» ընկերությունը ստիպված է եղել ս.թ. ապրիլի 8-ին ժամը 10։00 -ից  Դիլիջան քաղաքի  ջրամատակարարումը իրականացնել  4-ժամյա գրաֆիկով:

Ջրամատակարարման գրաֆիկի վերականգման նախատեսվող ժամկետի մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել