Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից գիտնականների խումբը մարդու օրգազնիզմի վրա շաքարի ազդեցության 31 հետազոտություն է ուսումնասիրել և հերքել կարծիքն այն մասին, որ շաքարի օգտագործումն մարդուն ավելի էներգիայով լի է դարձնում։

Ուսումնասիրությունը հրապարակվել է Neuroscience & Biobehavioral Reviews պարբերականում։

Նշվում է, որ ներկա դրությամբ ԱՄՆ-ի բնակիչներն անհրաժեշտից 3 անգամ ավելի շատ են շաքար գործածում։

Image result for сахар влияет на настроение на самом деле

«Գաղափարն այն մասին, որ շաքարը կարող է բարելավել տրամադրությունը, լայնորեն տարածված է եղել փոփ մշակույթում։ Այդպես ամբողջ աշխարհում մարդիկ սկսեցին քաղցր ըմպելիքներ օգտագործել, որպեսզի առավել ուշադիր դառնան կամ պայքարեն հոգնածության դեմ»,- ասել է Հումբոլդտի համալսարանի հոգեբան Կոնստանտիանոս Մանտանտսիզը։

Գիտնականները հանգել են եզրակացության, որ քաղցր գազավորված ըմպելիք օգտագործելուց հետո մարդն ավելի «թոշնած» է դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել