Նրանք, ովքեր սիրում են դետեկտիվներ կարդալ, հավանաբար գոնե մեկ անգամ պատկերացրել են իրենց հայտնի խուզարկուների դերում, պատկերացրել, թե ինչպես իրենք կվարվեին այս կամ այն իրավիճակում, որպեսզի բացահայտեին հանցագործությունը։

Առաջարկում ենք խորասուզվել այս առեղծվածային աշխարհում, պատկերացնել ձեզ տեսուչ Վարնիկեի դերում և հանգուցալուծել «Փչացած տոն» անվանումով այս բարդ գործը։

Զատիկը տեսուչ Վարնիկեն նշում էր Պլյում ընտանիքի հետ միասին։ Եվ ահա այսպիսի անախորժություն. անհետացել է ձուն՝ վառ ներկված զատիկի ձու պապյե–մաշեից, որի ներսում թանկարժեք թևնոց էր թաքցված՝ նվեր տան տիրուհու համար։

Փնտրտուքի թեժ պահին սենյակ է մտնում տանտիրուհու եղբայրը՝ միստեր Ջեյմսը և պատմում հետևյալը. «Ես այս ամբողջ ընթացքում պատշգամբում էի։ Հանկարծ ես նկատեցի, թե ինչպես իմ քրոջ տղան՝ Թոմին, որը միայնակ էր սենյակում և կանգնած էր սեղանի մոտ, նայեց պահարանում դրված ձվի վրա։ Բարձրացավ աթոռին, վերցրեց ձուն և անհետացավ այգում։ Ես նետվեցի նրա հետևից. ահա ձվի կճեպը, ես գտա այն թփերում… «Թոմի, իսկ ո՞ւր է թևնոցը»,- հարցրի ես նրան։ Վիրավորված տղան ասաց, որ ոչինչ չգիտի»։

Նախնական պատկերը ստեղծելու համար մի ձու կրկին դրեցին գրապահարանի վրա։

«Հարցրեք ապա ձեր հարգելի քեռի Ջեյմսին՝ նա մեզ չի՞ վերադարձնի գողացած թևնոցը։ Նրա պատմությունը բացարձակ իրատեսական չէ»,- հանկարծ ասաց տեսուչ Վարնիկեն։

Իսկ հիմա ուշադիր մտածեք. ինչպե՞ս Վարնիկեն եկավ նման եզրահանգման։

Իրականում պատասխանը շատ պարզ է, պետք է միայն մի քիչ մտածել։

Դե լավ, կասենք. փոքրիկ տղան իր ցածր հասակի պատճառով չէր կարող տեսնել պահարանում դրված ձվերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել